Ֆրանսիա-Հայաստան խաղը կսպասարկի սլովենական մրցավարական կազմը, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հոկտեմբերի 8-ին Ֆրանսիայի Նիցա քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում տեղի կունենա Ֆրանսիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Խաղը կսպասարկի սլովենական մրցավարական անձնակազմը՝ Սլավկո Վինչիչի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Բոյան Ուլը և Տոմաժ Կլանչնիկը: Չորրորդ պաշտոնյան է Անդրաժ Կովաչիչը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Միտյա Ժգանեցը և Ռոբերտո Պոնտիսը: