տուն Լուրեր Fox News-ը հայտարարել է զոմբիների հարձակման մասին

Fox News-ը հայտարարել է զոմբիների հարձակման մասին

162
0

BYVR78mCIAAhQHe.jpg-large-620x412

Fox News կայքի հիմնական էջում կես ժամվա ընթացքում հրատարակված են եղել զոմբիների հարձակման մասին տեղեկություններ: Դրանից բացի Fox News-ի էջում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Apple-ը նոր օպերացիոն համակարգ է թողարկել՝ Maverick Sea Lion անունով: Ինչպես նաև կայքի գլխավոր նորության վերնագիրը նշված է եղել որպես «Weeeeeeeeeeee»: Այս մասին հաղորդում է The Los Angeles Times-ը:

Միջադեպը մեծ արձագանք  է ստացել սոցիալական ցանցերում: Օգտատերերը տարածել են տեղեկություններ այն մասին, որ կայքը ցանցահենների հարձակման է ենթարկվել: Սակայն Fox News-ի ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ միջադեպը տեղը է ունեցել աշխատակիցներից մեկի պատճառով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here