տուն Լուրեր Ֆոտոսեսիայի միջոցով ցույց են տալիս, թե հանրային կոնսոլիդացիա կա. Չեք անցկացնի

Ֆոտոսեսիայի միջոցով ցույց են տալիս, թե հանրային կոնսոլիդացիա կա. Չեք անցկացնի

100
0

serj

Սեպտեմբերի սկզբին «Չեք անցկացնի» նախաձեռնությունը անցկացնելու է համաժողով, որին հրավիրվելու են թե´ քաղաքական կուսակցությունները, թե´ հասարակական կազմակերպությունները, թե´ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Ինչպես Araratnews.am-ին հայտնեց «Չեք անցկացնի» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյանը, իրենք լիահույս են, որ Սահմանադրության փոփոխմանը դեմ արտահայտվող բոլոր ուժերը կմիանան շարժմանը:

«Մենք արդեն  հանդիպել ենք «Ժառանգության», «Հիմնադիր խորհրդարան»-ի, ՀԱԿ-ի, ինչպես նաեւ մի շարք այլ ուժերի հետ: Հանդիպումներից գոհ ենք. կա փոխըմբռնում»,- ասաց նախաձեռնության անդամը:

Համաժողովից հետո նախաձեռնությունը պատրաստվում է հանրահավաքների եւ հանդիպումների շարք սկսել՝ ասաց Դավիթ Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հետ հանդիպում ունեցած կուսակցություններին՝ նախաձեռնության անդամն ասաց. «Այդ քննարկումներին մասնակցած որևէ մեկի կարծիքը հաշվի չի առնվելու: Խնդիրը մեկն է ՝ ֆոտոսեսիայի միջոցով ցույց տալ, որ այդ հարցի շուրջ հանրային կոնսոլիդացիա կա. դա իմիտացիա է»:

Նշենք, որ համաժողովի անցկացման օրն ու ժամը հայտնի կդառնա մի քանի օր անց: