տուն Աշխարհ Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը

186
0

Ամերիկյան «Forbes» բիզնես ամսագիրը հրապարակել է աշխարհի 20 ամենահարուստ մարդկանց ցանկը:

Առաջին տեղում  է «Amazon» առցանց առևտրի ցանցի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը։ նրա կարողությունը գնահատվում է 113 միլիարդ դոլար։ 

Երկրորդ տեղում «Microsoft»-ի համահիմնադիր Բիլ Գեյթսն է ՝98 միլիարդ դոլար կարողությամբ։ Եռյակը փակում է  «LVMH» նորաձևության տան սեփականատեր Բեռնար Առնոլդը,  նրա ունեցվածքը 76 միլիարդ դոլար է: 

Չորրորդ տեղում «Berkshire Hathaway» ներդրումային տան ղեկավար Ուորեն Բաֆեթը, ում ունեցվածքը  գնահատվել 67,5 միլիարդ դոլար: Աշխարհի ամենահարուստ անձանց հնգյակը փակում է «Oracle»-ի հիմնադիր Լարի Էլիսոնը՝ 59 միլիարդ դոլար կարողությամբ։ 

Ցուցակում ներգրավված քսան մասնակիցների համախառն ունեցվածքը 2020 թվականին կազմել է 1,14 տրիլիոն դոլար: