Այսօր Forbes ամերիկյան հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշների ցուցակը: Այն գլխավորում է Apple-ը: Ըստ ամսագրի Apple-ի ապրանքանիշն արժե 104,3 մլրդ դոլար:
Երկրորդ տեղում Microsoft-ն է, որն արժե 56,7 մլրդ դոլար, երրորդում Coca-Cola-ն` 54,9 մլրդ:
Չորրորդ և հինգերրորդ տեղերը զբաղեցնում են համապատասխանաբար IBM-ը (50,7 մլրդ և Google-ը (47,3 մլրդ):