Արդեն տեղեկացրել ենք, որ Forbes հեղինակավոր ամսագիրը ՌԴ նախագահ Պուտինին հռչակել էր «աշխարհի ամենաազդեցիկ մարդ»։ Ամսագրի փորձագետներից մեկ, Forbes-ի գլխավոր խմբագիր Մահյքլ Նորն ասել է, որ այդ դիրքում Պուտինը հայտնվել է Սիրիայի հարցում ունեցած դերակատարության համար։
Նա ասել է, որ չի կարող հստակ ասել, թե ինչու է Պուտինը հայտնվել հենց առաջին տեղում, քանի որ որոշումը կահյացրել են 8 փորձագետ լչագրողներ, ովքեր քվեարկել են մի քանի չափանիշներով։ Նորը ենթադրել է, որ որոշումը կայացվել է ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամի ընթացքում, ինչը կարող էր ազդել Օբամայի վարկանիշի վրա։ Իսկ պուտինն այդ ժամանակ կարգավորում էր Սիրիայի հարցը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այդ ցուցակում երկրորդն է։
Նորը նաև նշել է, որ իրենք դիտարկել են 150 թեկնածու։