Կարոլինայի համալսարանի շվեյցարացի գիտնականների խոսքերով՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է դրական ազդեցություն ունենալ մարդու օրգանիզմի վրա՝ պաշտպանելով նրան ընկճախտից։ Նման եզրակացություն գիտնականները նախկինում էլ են արել, սակայն այս անգամ նրանք կարողացել պարզել դրական ազդեցության մեխանիզմները։
Մեկուկես ամիս տևած փորձի ժամանակ մկների երկու խումբ ենթարկվել է սթրեսի։ Առաջին խմբի մկների մոտ սկսել է զարգանալ դեպրեսիա։ Գենետիկորեն մոդիֆիկացված մկների մոտ, որոնց մոտ ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունքում առաջացող սպիտակուցի ավելցուկ էր, նման երևույթներ չեն նկատվել։
Սթրես ապրող մկների մոտ հայտանբերվել են KAT ֆերմենտներ, որոնք վերածվում են կինուրենին թթվի, որը չի կարողանում հասնել ուղեղին։ Ֆիզիկական վարժությունների ժամանակ վտանգավոր նյութերը չեզոքացվում են՝ չվնասելով ուղեղին։