Ֆինլանդիայում նախարարները հրաժարվել են մեկ շաբաթվա աշխատավարձից` կառավարական ծախսերի կրճատման ծրագրում իրենց ներդրումն ունենալու նպատակով, գրում է «Հելսինգին Սանոմաթ»-ը:
Խոսքը մոտավորապես յուրաքանչյուրի հաշվով 3 հազար եվրոյի մասին է: Երկրի կառավարությունը հույս ունի, որ խորհրդարանի անդամները նույնպես կմիանան հայտարարված տնտեսման ռեժիմին:
Փորձագետները նշում են, որ առանց տնտեսության խիստ միջոցների ձեռնարկման, Ֆինլանդիայի կառավարությունը չի կարող ընդունել 2016-ի բյուջեն, ինչպես նաև, դա անհրաժեշտ է փախստականների հոսքի հետ կապված խնդիրները լուծելու համար: