Ֆինլանդական «Կենտրոն» կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում։ Երկրորդ տեղում «Իրական ֆիններն» են։ Խորհրդարանի 200 տեղին հավակնում էր 2000 թեկնածու։
Անցած ընտրություններում «Կենտրոն» կուսակցությունը զբաղեցրել էր 4-րդ տեղը։ Ներկայում այն կունենա 49 տեղ՝ 14-ով ավելին, քան նախորդ ընտրությունների արդյունքներով։ Բացի այդ, կուսակցությունը կկարողանա վարչապետ նշանակել։ Կուսակցությունը կողմ է Ֆինլանդիայի ակտիվ ինտեգրմանը Եվրամիությունում և դեմ է ՆԱՏՕ-ի անդամակցությանը։
«Իսկական ֆինները» խորհրդարանում կունենան 38 տեղ։