տուն Լուրեր Ֆինլանդիայում երեխաներին սպանած եւ դիակները սառեցրած մորը ցմահ ազատազրկել են

Ֆինլանդիայում երեխաներին սպանած եւ դիակները սառեցրած մորը ցմահ ազատազրկել են

67
0

erexa (1)Ֆինլանդիայի Օուլու քաղաքի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 36-ամյա կնոջը, որին մեղադրում են իր 5 երեխաներին սպանելու եւ նրանց դիակները տարիներ շարունակ սառնարանում պահելու մեջ։

Կնոջը մեղադրում են ՔՕ «Սպանություն» եւ «Աճյունի պղծում» հոդվածներով։ Դատարանի կարծիքով՝ հանցագործությունները կատարվել են հատկապես հատուկ դաժանությամբ, եւ պատիժը խստանում է այն հանգամանքով, որ երեխաները եղել են նորածին։

5 երեխաների դիակները 2014թ. հունիսին հայտնաբերվել էին քաղաքի բազմահարկ շենքերից մեկի նկուղում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Կինը հանցանքի պահին եղել է գիտակից վիճակում եւ դատարանի կողմից անմեղսունակ չի ճանաչվել։