Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն հայտարարել է, որ Եվրամիության միասնական բանակը թույլ կտա լավագույն պաշտպանել նրա արժեքները։ Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը։
Նա նշել է, որ ԵՄ գլխավոր նպատակը խաղաղությունն է, ինչի համար էլ այն ստեղծվել է։ «Լուրջ և բնական քայլ կլիներ, եթե ԵՄ-ն պաշտպաներ իր արժեքները», — ասել է նա՝ նշելով, որ Ֆինլանդիան ամբողջությամբ կաջակցի այդպիսի բանակի ստեղծմանը։
Կիրակի օրը գերմանական Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն ասել է, որ Եվրամիությանը միասնական բանակն անհրաժեշտ է որպես Եվրոպայի շահերի պաշտպան։