տուն Լուրեր Ֆինանսների և Մշակույթի նախարարությունները՝ առաջատարներն են

Ֆինանսների և Մշակույթի նախարարությունները՝ առաջատարներն են

91
0

7cb25e11c60a8f668b1463789b27424b

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Սև ցուցակում» հայտնվել են 18 պաշտոնյաներ, ովքեր խախտել են տեղեկատվություն ստանալու իրավունքը, իսկ ևս 8-ը հայտնվել են տեղեկատվություն տրամադրելու ժամկետները էականորեն խախտելու համար»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսն ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբանական ծրագրերի ղեկավար Գևորգ Հայրապետյանը:

Իրավաբանի հաղորդմամբ՝ նախորդ տարի ընտրությունը կատարել են երկու ուղղությամբ՝ պաշտոնյաներ, ովքեր խախտել են տեղեկատվություն ստանալու իրավունքը և տեղեկատվություն տրամադրելու ժամկետները:

Ինչպես հայտնեց Գևորգ Հայրապետյանը, իրենց «Սև ցուցակի» առաջատարներն են Պաշտպանության նախարարությունը, Ֆինանսների և Մշակույթի նախարարությունները: «ՊՆ-ն խախտել է ինֆորմացիայի տրամադրման ժամկետը: Մարտ ամսին մեր ուղարկած հարցմանը նրանք պատասխանել են 2 ամիս 8 օր հետո: Մեր հարցման պատասխաններն ուշացրել է նաև Մշակույթի նախարարությունը: Հարցմանը 17 օր ուշ է արձագանքել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, ինչպես նաև ԴԱՀԿ-ն»,- ասաց Գևորգ Հայրապետյանը:

«Սև ցուցակում» են նաև Ջերմուկի, Էջմիածնի, Ախթալայի, Արտաշատի, Մեծամորի, Գավառի և այլ քաղաքների քաղաքապետերը:

Մեր այն հարցին, թե որոնք են հարցումների ուշացումների հիմնական պատճառները, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբանական ծրագրերի ղեկավարը նշեց, որ չեն փորձել պատճառները պարզել: