տուն Լուրեր Չներվածները ֆիլմն արդեն մեծ էկրանին է

Չներվածները ֆիլմն արդեն մեծ էկրանին է

83
0

download

 

Քիչ առաջ <<Մոսկվա>> կինոթտրոնում տեղի ունեցավ <<Չներվածները>> ֆիլմի պրեմիերան: Դերասաններ Տիգրան Նալչաջյանը, Լուսինե Իսպիրյանը, Միկա Բաբայանը ներկայացրեցին <<Չներվածները>> դրաման: Նկարահանաված է առանց հովանավորների: Գլխավոր դերակատար, ինչպես նաև սցենարի հեղինակ և ռեժիսյոր Տիգրան Նալչաջյանը հայտնեց, որ ֆիլմում բարձրացվել է շատ արդիական թեմաˋ հայ աղջիկներին թրաֆիքինգի ենթարկելը:

Ռեժիսյորը չնայած որ անփորձ էր, սակայն ինքնաքննադատաբար էր վերաբերվել իր աշխատանքին, և գոհ էր ստացված աիրդյունքից: Նա հայտնեց, որ շատ ուրախ է ևս մի դրամա տեսնելու մեծ էկրանին:

Սյուժեն խճճված ու խրթին չէ, հասկնալի է լինելու հանդիսատեսի համար, շեշտեց Տիգրան Նալչաջյանը: Դրամայում պատկերվում է մի երիտասարդի պատմություն, որը դուրս գալով բանտից ընկերոջ խորհրդով ընկնում է անցանկալի գործերի մեջ: Ապա գլխավոր հերոսը սկսում է պայքարել թրաֆիքինգի դեմ: Ֆիլմում հենց այս գաղափարն է բարձրացրել ռեժիսյորըˋ ցույց տալով թրաֆիքինգի տարածվածությունը Հայաստանում:

Տիգրան Նալչաջյանի երազանքն է եղել էկրանավորել Սողոմոն թեհլերյանի կյանքը, սակայն, ըստ նրա, դեռ ռեսուրսներ չունի բավականին, իրագործելու իր երազանքը: Հաջորդ ֆիլմի համար արդեն սցենար կա, և սեպտեմբերից կսկսի իր երկրորդ ֆիլմի նկարահանումները արդեն մելոդրամա ժանրում: