տուն Քաղաքական Միջազգային Ֆիլիպիններում թայֆունի պատճառով տեղահանվել է մոտ կես միլիոն մարդ

Ֆիլիպիններում թայֆունի պատճառով տեղահանվել է մոտ կես միլիոն մարդ

96
0

philippines-rtr4go21-taclob

Ֆիլիպիններում՝ մոտեցող «Հագուպիթ» («Ռուբի») թայֆունի պատճառով տեղի իշխանությունները տեղահանել են ավելի քան կես միլիոն մարդու։ Սպառնացող աղետի հետ կապված, պետական բանակը բերվել է բարձր պատրաստականության։ «Հագուպիթ»-ը համեմատում են «Հայան» թայֆունի հետ, որի ժամանակ զոհվեց շուրջ 6000 մարդ։

Ինչպես հաղորդում է The Philippine Star-ը, այդ շրջանների իշխանությունները, որոնք առաջինն են իրենց վրա վերցնելու հարվածը, կոչ են անում հանգստություն պահպանել։ Այդ տարածքներում բացվել են տեղահանման հատուկ կենտրոններ, որտեղ կբերեն դեղորայք, մթերք

Ներկա պահին թայֆունը հասել է Ֆիլիպինների արեւելյան ափերին։ Օրվա վերջում այն կողողի արխիպելագի կենտրոնում տեղակայված Սամար կղզու մեծ մասը։ Զոհերի եւ վիրավորների մասին չի նշվում։

«Հագուպիթ»-ը թարգմանաբար նշանակում է մտրակ։ Այժմ քամու արագությունը էպիկենտրոնում կազմում է 55 մ/վրկ։