Ֆիլիպինների Սեբու կղզում գտնվող կենդաբանական այգու այցելուները կարող են մերսվել պիթոնների կողմից։ Այս մասին գրում է The Daily Mirror-ը։ Այդ ծառայությունից ստացված գումարները կուղղվեն այգու կենդանիների խնամքի գործին։
Մեկ հաճախորդին կմերսեն միանգամից 4 օձեր, որոնց երկարությունը կազմում է մինչև 5 մետր, իսկ ընդհանուր քաշը՝ 250կգ։ Կենսաբանները նշում են, որ այդ մերսումը բավականին արդյունավետ թուլացնում է մկանները և հանգստացնում նյարդերը։ «Սկզբում այցելուները վախենում են, սակայն հյուրերի մեծ մասը, ովքեր համաձայնում են մերսմանը՝ գոհ են մնում», — ասել է այգու մենեջեր Ջովաննի Ռոմարատեն։