Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն իրեն համեմատել է ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ֆիլիպինների նախագահը սպառնացել է երկրում ապրող թմրամոլներին, որ Հիտլերի գործելաոճով հաշվեհարդար կտեսնի նրանց նկատմամբ: Նախագահը նաև հայտարարել է, որ մեծ հաճույքով կյանքից կզրկեր 3 միլիոն թմրամոլի՝ հանուն ապագա սերունդների առողջության:
Աղբյուրը նշում է, որ այս տարվա մայիսին ընտրված նախագահը հայտնի է իր սկանդալային հայտարարություններով: