Ֆիլիպինների ընտրված նախագահ Ռոդրիգո Դուտերտեն մտադրություն է հայտնել վաճառել պետության ղեկավարին պատկանող Ang Pangulo զբոսանավը՝ հայտնում է Yacht Harbour-ը։
Դուտերտեի խոսքով՝ վաճառքից ստացված եկամուտը կուղղվի բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացմանն ու երկրի զինված ուժերի վետերանների կենսաթոշակներին։ Զբոսանավի մեկնարկային գինը դեռևս չի հաղորդվել։ Նավի երկարությունը 77 մետր է։
Զբոսանավը պատրաստվել է Ճապոնիայում 1958 թվականին և տրամադրվել Ֆիլիպինների կառավարությանը՝ Երկրորդ համաշխարհայինի համար հատուցումների հաշվին։