Ֆիլադելֆիայի մետրոյում տեղի է ունեցել արտառոց իրավիճակ։ Կինը սկսել է ծննդաբերել հենց գնացքի մեջ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Տրանսպորտային ոստիկանության երկու աշխատակից օգնել են ընդունել ծնունդն այն բանից հետո, երբ հանկարծ կինը սկսել է ծննդաբերել։ Երեխան ու մայրը շտապ տեղափոխվել են հիվանդանոց, նրանք իրենց լավ են զգում։ «Երեխայի ծնունդը Սուրբ ծննդյան օր Աստծո իսկական պարգև է»,- ասել է ոստիկաններից մեկը։