Չուրյումով — Գերասիմենկո գիսաաստղի վրա գտնվող «Ֆիլա» զոնդը, հնարավոր է, այլևս որևէ տեղեկություն չփոխանցի Երկիր մոլորակ։
Բանն այն է, որ մարդկության պատմության մեջ առաջին անգամ գիսաաստղի վրա իջեցված սարքը վայրէջք է կատարել այնպիսի վայրում, որը չի լուսավորվում արևի կողմից, ինչը նշանակում է, որ նրա մարտկոցները չեն կարող լիցքավորվել։
Սակայն «Ֆիլան» աշխատանքի առաջին օրերին այնքան տեղեկություններ է փոխանցել այդ գիսաաստղի վրայից, որ առաքելությունն արդեն կարելի է շատ հաջողված համարել։
Երեկ Եվրոպական տիեզերական գործակալությունը հայտնել է, որ սարքը քնի ռեժիմի մեջ է։