տուն Սպորտ ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն պատասխանատու են ֆուտբոլիստների վնասվածքների համար. Բավարիայի ղեկավարություն

ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն պատասխանատու են ֆուտբոլիստների վնասվածքների համար. Բավարիայի ղեկավարություն

125
0

Logo-von-FIFA-und-UEFA-1024x576-61872463583fe307

«Բավարիայի գործադիր տնօրեն Կարլ Հայնց Ռումենիգեն կոչ է արել ՈւԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին՝ սահմանափակելու ազգային հավաքականների խաղերի թիվը:

«Այն ծանրաբեռնվածությունը, որ ընկնում է հավաքականի ֆուտբոլիստների վրա, անցել է ընդունելի սահմանները: Եվ դրա համար ուղիղ պատասխանատվություն են կրում ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն: Նրանք հաստատ պետք է վերանայեն այս հարցը: Մենք պետք է բարելավենք ֆուտբոլը հանուն խաղացողների և վերջ դնել այս անդադար մրցավազքին», — ասել է Ռումենիգեն:

Հիշեցնենք, որ ներկայում «Բավարիայի» կազմում վնասվածքներ ունեն Բաստիան Շվայնշտայգերը, Տյագո Ալկանտարան, Խավի Մարտինեսը, Հոլգեր Բադշտուբերը, Ֆրանկ Ռիբերին և Արյեն Ռոբենը: