ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը կարծում է, որ անհրաժեշտ է մեծացնել վստահությունն իր ղեկավարած կազմակերպութան նկատմամբ: Այս մասին նա ասել է` 5-րդ անգամ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար սկսված քարոզարշավի շրջանակներում: 78-ամյա Բլատերը պատրաստվում է մասնակցել մայիսի 29-ին կայանալիք ընտրություններին:
«Պատրաստվում եմ արագացնել բարեփոխումների գործըթնացը: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կազմակերպության նկատմամբ վստահությունը մեծանա: ՖԻՖԱ-ի բոլոր ստորաբաժանումները պետք է մասնակցեն դրան: ՖԻՖԱ-ն, հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ հույզեր է առաջացնում ֆուտբոլը, շատ ազդեցիկ կազմակերպություն է։ Այն ավելի ազդեցիկ է, քան ցանկացած երկիր կամ կրոն Երկիր մոլորակի վրա», — ասել է Բլատերը: Այս մասին հաղորդում է Yahoo Sports-ը: