ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը, որի համաձայն Հայաստանի հավաքականը բարձրացել է 6 հորիզոնականով՝ 110-րդ և 111-րդ տեղերը կիսելով Սիրիայի ընտրանու հետ: Ֆուտբոլի 2018թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի մրցակիցները հետևյալ հորիզոնականներում են. Ռումինիա՝ 19, Լեհաստան՝ 27, Դանիա՝ 41, Մոնտենեգրո՝ 94, Ղազախստան՝ 116:
Հայաստանի ազգային հավաքականն առաջիկայում ընկերական խաղեր է անցկացնելու Գվատեմալայի և Էլ Սալվադորի հետ. 1-ինը 89-րդ տեղում է, 2-րդը՝ 98: Աղյուսակը գլխավորում է Արգենտինայի հավաքականը, որին հաջորդում են Բելգիան,Չիլին, Կոլումբիան, Գերմանիան, Իսպանիան, Բրազիլիան, Պորտուգալիան, Ուրուգվայը և Անգլիան: