ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար է նշանակվել Ֆաթմա Սամուրան Սենեգալից: Նա դարձել է առաջին կինն այդ պաշտոնում ՖԻՖԱ-ի պատմության մեջ, հայտնում է BBC-ն:
Սամուրան ՄԱԿ-ի աշխատակից է: Այժմ նա համակարգում է ՄԱԿ-ի մարդասիրական առաքելությունները Նիգերիայում:
«Խորհուրդը հաստատել է Սամուրայի թեկնածությունը: Ֆաթման միջազգային փորձ և տեսլական ունեցող կին է: Նա ընդունակ է թիմեր ստեղծել և ղեկավարել»,- հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն: