Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովն այդ պաշտոնում կմնա մինչև 2018-ի վերջը. հաղորդում է Chessdom կայքը:
Նման որոշում կայացրել է ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի արտահերթ նիստը, որն այսօր կայացել է Աթենքում: Սակայն խորհուրդը միաժամանակ սահմանափակել է Կիրսան Իլյումժինովի իրավասությունները: Մասնավորապես՝ նա այսօրվանից սկսած իրավունք չունի կարևոր որոշումներ կայացնել կամ պայմանագրեր կնքել: