Վերջին կես տարում Ֆիդել Կաստրոյի առաջին լուսանկարները հրապարակվել են Granma պարբերականի կողմից, որպեսզի հերթական անգամ ցրեն այն լուրերը, թե Կաստրոն վատառողջ է։
«Ֆիդելը բացառաիկ մարդ է», — ասվում է նկարների խորագրում։
Տարվա սկզբից արևմտյան որոշ լրատվամիջոցներ գրում են, որ Ֆիդել Կաստրոն մահացել է։ Նրանք հավելում էին, որ Կուբա են շտապ վերադարձել Վենեսուելայում գտնվող կուբացի զինվորականները, շուտով մամուլի ասուլիս կհրավիրվի տեղական և համաշխարհային լրատվամիջոցների համար։