տուն Քաղաքական Միջազգային Ֆիդել Կաստրոն նշում է ծննդյան 90-ամյակը

Ֆիդել Կաստրոն նշում է ծննդյան 90-ամյակը

108
0
fidel_castroԿուբացի հեղափոխական Ֆիդել Կաստրոն նշում է ծննդյան 90 ամյակը: Նա ծնվել է 1926 թվականին Կուբայի Օրինետե նահանգի Բիրան քաղաքում: Կաստրոյի ծնողները գրաճանաչ չէին, սակայն նրանք ամեն ինչ արել են իրենց տղային լավ կրթության տալու համար։ Ֆիդելը դպրոցում լավագույն աշակերտներից մեկն էր՝ շնորհիվ իր բացառիկ հիշողության։ Հենց դպրոցում էլ նրա մոտ ի հայտ են եկել հեղափոխականի հակումները։

Իր եղբոր` Ռաուլ Կաստրոյի և արգենտինացի Էռնեստո Չէ Գևարայի հետ գլխավորել է Բատիստայի դեմ հեղափոխական շարժումը: 1959 թվականի հունվարի 1-ին հեղափոխության հաղթանակից հետո Ֆիդել Կաստրոն դարձել է Կուբայի Հանրապետության վարչապետ, իսկ 1976-2008 թվականներին Խորհրդարանի նախագահ: 2011 թվականի մարտի 21-ին Կաստրոն հայտարարել է հրաժարական տալու իր որոշման մասին, իսկ մեկ ամիս անց լքել է պաշտոնը:

Արմենպրեսը ներկայացնում է Ֆիդել Կաստրոյի հայտնի մտքերից:

*Հաղթանակը համառությունն է: Գաղափարները չեն ծնվում ու չեն մահանում մարդու հետ:

*Մարտիկը կարող է զոհվել, նրա գաղափարները` ոչ:

*Հեղափոխությունը վարդի թերթիկներով պատված անկողին չէ, այն մահու պայքար է:

*Թող հայրենիքը ձեզ նայի հպարտությամբ, մի վախեցեք փառահեղ մահից: Մահանալ հանուն հայրենիքի` նշանակում է ապրել:
*Նա, ով ունակ չէ պայքարել այլոց համար, երբեք ի վիճակի չի լինի պայքարել իր համար: