տուն Լուրեր Քննարկումների փուլ է, որն իր հանգուցալուծմանը չի հասել. Վահրամ Բաղդասարյան

Քննարկումների փուլ է, որն իր հանգուցալուծմանը չի հասել. Վահրամ Բաղդասարյան

73
0

HYD

ՀՀԿ- ՀՅԴ համագործակցությունը չի կայանում: Ըստ շրջանառվող տեղեկությունների կոալիցոն հուշագրի ստորագրման շուրջ քննարկումները շարունակվում են, սակայն  երկու քաղաքական ուժերը վերջնական համաձայնության չեն գալիս:

ԶԼՄ հրապարակումների համաձայն՝ ՀՀԿ- ՀՅԴ համագործակցությունը չի ստացվում, որովհետեւ ՀՅԴ-ի պահանջները մեծ են:

«Մենք երբ ենք ասել, որ լինելու է»,- այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեր այն հարցին, թե ինչու՞ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը չի ստացվում: Դիտարկմանը, թե փաստորեն կոալիցիա չի՞ լինելու, Բաղդասարյանը պատասխանեց. «Էդ, իբր թե օրհասական բան է եղել, մենք էլ ուշացնում ենք հա՞: Քննարկում  է գնում՝ ինչն է խնդիրը: Սովորական գործընթաց է, կա նման խնդիր, քննարկումների փուլ է, որն իր հանգուցալուծմանը չի հասել»:

Վահրամ Բաղդասարյանն ասաց, թե ՀՀԿ-ն մշտապես է հայտարարել, որ պատրաստ է համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ:

ՀՀԿ խմբակցության ղեկավարից փորձեցինք ճշտել՝ գուցե մեծ են ՀՅԴ-ի ակնկալիքները պորտֆելների եւ պաշտոնների հարցում, իսկ ՀՀԿ-ն չի՞ համաձայնում: Վահրամ Բաղդասարյանն ասաց, թե չկա նման բան, քննարկումներ են ընթանում: Հարցին, թե կոնկրետ ի՞նչ հարցերի շուրջ են այդ  քննարկումները, նա արձագանքեց. «Կոնկրետ ինչ-որ քննարկում ենք՝ կիմանաք»:

Վահրամ Բաղդասարյանն ասաց, թե  առաջարկություն եղել է բոլոր քաղաքական ուժերին, առանձին հրավերներ չեն եղել: