Բրիտանական արքայազն Ուիլյամի կինը` Քեյթ Միդլթոնը, հնարավոր է, հղիացել է առանց իր կամքի: Մի քանի շաբաթ հայտնի էր դարձել, որ առաջին երեխային ունենալուց մեկ տարի անց հայտնի է դարձել, որ Քեյթը երկրորդ երեխան է ունենալու: Սակայն գրող Ջերմեյն Գրինը նշում է, որ երկրորդ անգամ հղիանալը տեղի է ունեցել Քեյթի վրա թագավորական ընտանիքի կողմից իրականացված ճնշման հետևանքով: Գրում է The Guardian-ը:
Նրա կարծիքով` Քեյթը շատ նիհար է երկրորդ անգամ հղիանալու համար: Դաժան է, որ նա ստիպված է կրկին երեխա ունենալ, ինչի հետևանքով առաջացել է սուր տոքսիկոզ, կարծում է Գրինը: Անցած շաբաթ Քեյթը նույնիսկ ստիպված է եղել հետաձգել այցը Մալթա: Գրինը կոչ է արել այլևս երեխա չունենալ: «Հուսով եմ այսքանից հետո նա կասի` վերջ, բավական է», — ասել է Գրինը: