տուն Քաղաքական Միջազգային Ֆասթ ֆուդով սնվող երեխաները դպրոցական առաջադիմության խնդիրներ ունեն

Ֆասթ ֆուդով սնվող երեխաները դպրոցական առաջադիմության խնդիրներ ունեն

107
0

683591-junk-food

Ֆասթ ֆուդով սնվող երեխաները դժվար են լուծում մաթեմատիկական խնդիրները կամ տեքստեր ընթերցում, քանի որ նման սնունդը դանդաղեցնում է ուղեղի աշխատանքը: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը` հղում կատարելով Օհայոյի համալսարանի հետազոտությանը:

Դոկտոր Քելի Փերթելը պատմել է, որ հետազոտությունը նվիրված է եղել երեխաների կողմից սննդի օգտագործմանը և դրա ազդեցությանը մանուկների ճարպակալման վրա: Փորձագետի խոսքերով` ստացված տեղեկությունները վկայում են նաև այն մասին, որ ֆասթ ֆուդը բացասաբար է ազդում դպրոցական առաջադիմության վրա:

Գիտնականներն ուսումնասիրել են ամերիկացի 8,5 հազար աշակերտների տվյալներ: 10-ամյա աշակետների մոտ ստուգել են ֆասթ ֆուդից օգտվելու հաճախականությունը, իսկ 3 տարի անց` նրանց առաջադիմությունը: Պարզվել է, որ McDonald’s, Pizza Hut, Burger King և KFC ռեստորանային ցանցերն ամեն օր հաճախող աշակերտները բնագիտական առարկաներից միջինը ստացել են 79 բալ, մինչդեռ ֆասթ ֆուդից հեռու մնացող երեխաների մոտ այդ թիվը կազմում է 83 բալ: Բացի այդ, «ֆասթֆուդային» աշակերտերի մոտ ցածր են նաև գնահատականները մաթեմատիկայից և ընթերցանությունից: