«Ֆաստ Կրեդիտ Կապիտալ»-ում ՓԲԸ Ավան մասնաճյուղում ապրիլի 2-ին կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Ոստիկանությունում ապրիլի 2-ին հաղորդում էր ստացվել ատրճանակով և նռնակով զինված, դիմակավորված անհայտ անձի կողմից «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ Ավանի մասնաճյուղում ավազակային հարձակում կատարելու և 6.341.000 դրամ հափշտակելու մասին:
Հունիսի 23-ին ժամը 22.30-ին ՀՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներին ինքնակամ ներկայացել է 1989 թ. ծնված Հայկ Ա.-ն և հայտնել, որ նշված ավազակային հարձակումը կատարել է ինքը:
Հայկ Ա.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքները հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: