Ֆրանսիական բարձրագույն լիգայում հանդես եկող «Մոնակոյի» ֆուտբոլիստ Ռադամել Ֆալկաոն, ով այս մրցաշրջանում վարձավճարով խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», նախատեսում է մնալ անգլիական պրեմիեր լիգայում: Այս մասին տեղեկացնում է The Daily Mail-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է չգնել «Մոնակոյից» Ֆալկաոյի տրանսֆերային իրավունքները: Ֆալկաոն անգլիական թիմի կազմում անցկացրել է 26 հանդիպում` դառնալով 4 գոլի և գոլային 5 փոխանցման հեղինակ: Անգլիական պարբերականը գրում է, որ Ֆալկաոն իր գործակալին հանձնարարել է գտնել նոր ակումբ, ցանկալի է` լոնդոնյան: Ֆուտբոլիստը նույնիսկ պատրաստ է համաձայնել նոր պայմանագիր ստորագրել ավելի ցածր աշխատավարձով:
Կոլումբիացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդում» տարեկան վաստակում էր 280 հազար ֆունտ ստերլինգ: