SpaceX ընկերությունը YouTube-ում տարածել է օվկիանոսում համապատասխան հարթակի վրա Falcon 9 հրթիռակրի հաջող վայրէջքի մասին տեսանյութ: Այդ տեսանյութն արվել է հենց տիեզերական սարքի վրա ամրացված տեսախցիկով, հայտնում է LifeNews-ը:
Falcon 9 հրթիռակիրը տիեզերք է բարձրացել Երևանի ժամանակով 01:39-ին և երկրի ուղեծիր ուղարկել Թայլանդի Taicom 8 հեռահաղորդակցային արբանյակը: Դրանից հետո այն վերադարձել է երկիր և հաջող վայրէջք կատարել:
SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկն ավելի վաղ մտավախություն ուներ, որ Falcon 9-ի առաջին թռիչքից հետո հրթիռակիրը կարող է անհաջող վայրէջք կատարել: Սակայն ամեն ինչ բարեհաջող է ավարտվել: