տուն Քաղաքական Միջազգային FAF-ը կոչ է անում չբոյկոտել Հայաստան-Ալբանիա խաղը

FAF-ը կոչ է անում չբոյկոտել Հայաստան-Ալբանիա խաղը

155
0

first-armenian-front-football-fans

Հայաստանի երկրպագուների FAF շարժումը հայտարարություն է տարածել՝    Հայաստան-Ալբանիա մրցավեճը չբոյկոտելու և  խաղից առաջ շարժման կազմակերպած երթին մասնակցելու կոչով:

«Սիրելի երկրպագուներ կոչ ենք անում չբոյկոտել հավաքականի վերջին խաղը, ձեռք բերել Հայաստան-Ալբանիա խաղի` հարավային տրիբունայի 1-ին սեկցիայի տոմսեր և այս կիրակի 16։30-ից գալ Ֆրանսիայի հրապարակին կից Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ, մեզ հետ մասնակցել երկրպագուների միասնական երթին դեպի Հանրապետական մարզադաշտ։ Բոլորս լինում ենք Ազգային հավաքականի մարզաշապիկներով, կամ կարմիր շապիկներով, եռագույններով, երկրպագման շարֆերով: Բոլոր ցանկացողները, մեր օգնությամբ կներկվեն եռագույնով: Միասնական երթը կմեկնարկի ժամը 17:45-ին: Բոլորիս մասնակցությունը այս խաղին մարզադաշտում առավել քան անհրաժեշտ է», — ասվում է հայտարարության մեջ: