Երեկ հայտնի է դարձել, որ Facebook-ի գովազդային եկամուտները շեշտակի աճել են նախորդ տարվա համեմատ։
Եթե 2013-ի հաշվետու ժամանակաշրջանում այն կազմել է 2.02 մլրդ դոլար, ապա 2014 թվականի նույն ժամանակահատվածում այն հասել է 3.2 մլրդ-ի։ Աճը կազմել է ավելի քան 50 տոկոս։
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, Facebook-ի «բջջային» գովազդի մասնաբաժինը կազմել է 66 տոկոս՝ նախորդ տարվա 49 տոկոսի դիմաց։