տուն Քաղաքական Միջազգային Facebook-ը զեկուցել է անօդաչու սարքերով համացանցային կապ ապահովելու հավակնոտ ծրագրի մասին

Facebook-ը զեկուցել է անօդաչու սարքերով համացանցային կապ ապահովելու հավակնոտ ծրագրի մասին

103
0

titan44

Facebook սոցիալական ցանցը հրապարակել է մի զեկույց, որում պատմել է աշխարհում բնակչության մեծ հատվածներին համացանցային կապը հասանելի դարձնելու հավակնոտ ծրագրի մասին։ Այս մասին հաղորդում է Wired-ը։

Ընկերության հատուկ ստորաբաժանումը կոչվում է Connectivity Lab, այն մշակում և արտադրում է անօդաչու սարքեր, որոնք երկար ժամանակ մնալով օդում՝ կարողանում են փոխանցել կապը։ Այն սնուցվում է և էներգիա է ստանում արևային մարտկոցների միջոցով։

Անօդաչու սարքերի փորձարկումն ու արտադրությունը սկսվելու է 2015 թվականին։ Ակնկալվում է, որ այդ անօդաչու սարքերը գործելու են Լատինական Ամերիկայում, Ասիայում, Աֆրիկայում։ Անօդաչու սարքերը կարող են գտնվել 10-27 հազար մետր բարձրության վրա։