տուն Քաղաքական Միջազգային Facebook-ը թողարկել է վատ ինտերնետ ունեցող երկրների և ոչ թանկարժեք հեռախոսների համար...

Facebook-ը թողարկել է վատ ինտերնետ ունեցող երկրների և ոչ թանկարժեք հեռախոսների համար հավելված

132
0

FILES VIETNAM FACEBOOK WHATS APP

Facebook ընկերությունը թողարկել է բջջային նոր հավելված, որը հատուկ մշակված է վատ համացանցային կապ ունեցող տարածքների և ոչ թանկարժեք խելախոսների համար, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

Հավելվածը կոչվում է Facebook Lite, նրա ծավալը կազմում է 1 մեգաբայթ: Ներքին օպտիմացված մեխանիզմը թույլ է տալիս մեծ պահանջներ չներկայացնել բջջային սարքին: Բացի այդ, հավելվածը թեթևացնելու համար այն ունի շատ պարզ միջերես:

Հավելվածը հասանելի կլինի Ասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և Եվրոպայում: