տուն Լուրեր Facebook-ը սկսել Է բացահայտել ապատեղեկատվությունը լուսանկարներում եւ տեսագրություններում

Facebook-ը սկսել Է բացահայտել ապատեղեկատվությունը լուսանկարներում եւ տեսագրություններում

99
0

Facebook սոցիալական ցանցը 17 երկրների գործընկերների հետ փոխգործակցությամբ ձեռնամուխ Է եղել նոր տեխնոլոգիաների ու ֆիզիկական անձանց միջոցով ապատեղեկատվության բացահայտմանը լուսանկարներում եւ տեսագրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է համանուն ընկերության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Դրանում պնդվում Է, որ ապատեղեկատվության դեմ պայքարը նրա գերակայությունն Է եղել վերջին երկու տարվա ընթացքում: «Մինչ այժմ փաստերի ստուգման բնագավառում մեր գործընկերների մեծամասնությունն իր ուշադրությունը կենտրոնացնում Էր հոդվածների վրա: Այդուամենայնիվ, մենք ակտիվորեն աշխատում Էինք ստեղծել նոր տեխնոլոգիաներ եւ հաստատել նոր գործընկերային կապեր, որպեսզի կարողանանք զբաղվել ապատեղեկատվության նաեւ այլ ձեւերով: Այսօր մենք լուսանկարների ու տեսագրությունների ստուգմանը ներգրավում ենք աշխարհի 13 երկրներում մեր բոլոր 27 գործընկերներին»,-տեղեկացրել Է սոցցանցի մենեջերներից մեկը՝ Անտոնիա Վուդֆորդը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: