տուն Քաղաքական Միջազգային Facebook-ը գործարկում է սեփական վճարային համակարգը

Facebook-ը գործարկում է սեփական վճարային համակարգը

77
0

facebook-front_179_3177486a

Facebook սոցիալական ցանցը երեքշաբթի օրը հայտնել է, որ գործարկում է սեփական վճարային համակարգը, որը առայժմ գործելու է ԱՄՆ տարածքում:

Ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ վճարային համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ Facebook Messenger, որում օգտատերերը հնարավորություն կունենան դրամական փոխանցումներ կատարել իրենց ընկերներին: Facebook-ը փոխանցումների համար գումար չի գանձի:

Այն ԱՄՆ-ում հասանելի կլինի առաջիկա ամիսներին: Դրանից կարող են օգտվել այն օգտատերերը, որոնք ունեն սարքեր, որոնք աշխատում են  iOS, Android օպերացիոն համակարգեր, կամ անհատական համակարգիչներ: Գումարը կհանվի օգտատիրոջ կողմից նշված բանկային հաշվից և կփոխանցվի մյուս օգտատիրոջ հաշվին: