տուն Քաղաքական Միջազգային Facebook-ը դարձավ 10 տարեկան (լուսանկարներ)

Facebook-ը դարձավ 10 տարեկան (լուսանկարներ)

83
0

facebook-turns-10

Այսօր աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը նշում է իր ստեղծման 10-ամյակը։

10-ը տարի առաջ այս օրը Մարկ Ցուկերբերգը Հարվարդում սովորելու տարիներին ստեղծեց The facebook սոցցանցը, որն այն ժամանակ հասանելի էր միայն ուսանողներին և նպատակ ուներ ապահովել նրանց շփումը։ 2006 թվականից այս սոցցանցը հասանելի դարձավ 13 տարեկանից բարձր օգտատերերի համար։

Ներկայում սոցցանցն ունի ավելի քան 1.3 մլրդ օգտատեր։ Հարյուր միլիոնավոր օգտատերեր ամեն օր այցելում են այս սոցցանց՝ շփվելու, հրապարակումներ կատարելու, մեկնաբանելու, «լայքելու» համար։ Ոմանց համար Facebook-ը դարձել է աշխատավայր, քանի որ առաջարկում է աշխատանքն արդյունավետ կազմակերպելու բազմաթիվ գործիքներ։

Facebook-ը կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական զարգացումների համար։ Այս սոցցանցը կապ էր ապահովում արաբական երկրներում ակտիվիստների համար, երբ հարյուր հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ և պահանջում էին իրենց ղեկավարների հրաժարականը «Արաբական գարնան» ժամանակ։