տուն Քաղաքական Միջազգային Facebook-ը արբանյակային ինտերնետ կապահովի Աֆրիկայում

Facebook-ը արբանյակային ինտերնետ կապահովի Աֆրիկայում

224
0

facebook-africa

Facebook-ը ֆրանսիական Eutelsat ընկերության հետ համատեղ կզբաղվի Աֆրիկան արբանյակային ինտերնետով ապահովելով, հաղորդում է Euractive-ը:

Բազմամյա բանակցություններից հետո ընկերությունները համաձայնության են եկել: Արբանյակային կապի ոլորտում աշխատող Spacecom ընկերության հետ համատեղ ընկերությունները կսկսեն AMOS-6 արբանյակների շահագործումը, որոնք Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրները կապահովեն ինտերնետային կապով: Ծրագրի իրականացումը կսկսվի 2016 թվականի երկրորդ կեսին:

«Արբանյակային ցանցը տնտեսագիտական տեսանկյունից հիանալի կերպով համապատասխանում են նոսր բնակեցված տարածքներն իրար կապելուն»,- հայտարարել են Eutelsat ընկերությունում: