Արդարադատության նախարարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Facebook» սոցիալական ցանցում առկա «Սահմանադրական բարեփոխումներ» էջը Արդարադատության նախարարության կողմից չի ստեղծվել և Նախարարության հետ որևէ առնչություն չունի:
«Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններին ծանոթանալու համար անհրաժեշտ է հետևել Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջին կամ «Արդարադատության նախարարություն» ֆեյսբուքյան էջին»: