Ֆիլիպինների ավերիչ փոթորկից տուժածների համար գումարների հանգանակությունը կատարվում է նաև Facebook սոցիալական ցանցով:
Facebook-ի էջի վերին մասում հայտնվել է հատուկ կոճակ, որի միջոցով օգտատերը կարող է գումար փոխանցել Միջազգային Կարմիր խաչին և Կարմիր մահիկի: «Հանգանակություն կատարեք հիմա` Ֆիլիպիններին արտակարգ օգնություն ցուցաբերելու համար: Ուղարկեք 3000 դրամ Միջազգային Կարմիր խաչին և Կարմիր մահիկին` թայֆունից տուժածներին օգնելու համար», — ասվում է Facebook-ի հայտարարության մեջ: