Facebook-ն ու Google-ն ավելի են ուժեղացնում գովազդային իրենց ստորաբաժանումները, որպեսզի սկսեն աշխատել և գովազդային արշավներ սկսել խոշորագույն ընկերությունների համար։ Այս մասին գրում է The Financial Times-ը։
Համացանցային երկու գիգանտներն էլ մտադիր են իրենց գովազդային եկամուտները հասցնել տարեկան 60 մլրդ դոլարի։ Թերթը նշում է, որ Facebook-ի ու Google-ի գովազդային գործակալություններն առայժմ իրենցից ներկայացնում են համեմատաբար փոքր ստորաբաժանումներ։ Առաջինում աշխատում է 100 մարդ, երկրորդում՝ 70։
«Սակայն նրանք արագ աճել են վերջին մի քանի տարիների ընթացքում», — գրում է հոդվածագիրը՝ հավելելով, որ Facebook-ն ու Google-ը ցանկանում են փոխել հայտնի բրենդների աշխարհընկալումը։