տուն Քաղաքական Միջազգային Facebook-ն արգելափակել է բրիտանացուն` նրա մեկնաբանությունը համարելով հոմոֆոբիայի դրսևորում

Facebook-ն արգելափակել է բրիտանացուն` նրա մեկնաբանությունը համարելով հոմոֆոբիայի դրսևորում

179
0

pic_1fc9cbbc8746223de92a6e57a0b39b6f

Facebook սոցիալական ցանցն արգելափակել է բրիտանացի մի օգտատիրոջ, ում մեկնաբանությունները դիտարկել է որպես նույնասեռականների դեմ ատելության սերմանում: Այս մասին գրում է The Telegraph-ը:

54-ամյա Սոմեսեթ Ռոբերտ Ուլքինսի էջն արգելափակվել է օգտատերերի բողոքներից հետո: Խնդրահարույց էր համարվել անգլիական ավանդական` լյարդից պատրաստված կոլոլակների նկարի տակ արված մեկնաբանությունը: Նկարի տակ ուտեստն անվանելիս Ուիլքինսն օգտագործել էր faggot բառն, ինչն ամերիկյան անգլերենում նշանակում է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող տղամարդ:

Ուիլքինսին Facebook-ի այս որոշումը նյարդայնացրել է, քանի որ ինքը ցանկացել է պարզապես նշել ուտեստի անունը: «Facebook-ը թույլատրում է հրապարակել տրված գլուխներով մարդկանց, սպանված կենդանիների լուսանկարներ, վիճել, սակայն իմ մեկնաբանությունը նրանք արգելել են: Սա այլանդակված պոլիտկոռեկտության դրսևորում է», — ասել է Ուիլքինսը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here