տուն Քաղաքական Միջազգային facebook-ը վերանալու է 14-րդ դարի ժանտախտի նման

facebook-ը վերանալու է 14-րդ դարի ժանտախտի նման

111
0

image-580x378

ԱՄՆ-ի Փրինսթոնի համալսարանի մասնագետները պնդում են, որ մինչև 2017 թվականն աշխարհի խոշորագույն՝ Facebook սոցիալական ցանցը կկորցնի իր օգտատերերի գրեթե 80 տոկոսը։ Այս եզրահանգման մասնագետները եկել են՝ ուսումնասիրելով համացանցում սոցցանցերի զարգացման կորերը։ Բացի այդ, նրանք ուսումնասիրել են սոցցանցերով տարված մարդկանց վիճակագրական տվյալները, ինչպես նար «այդ հիվանդությունից նրանց ապաքինման տեմպերը»։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։

Գիտնականները նշում են, որ ինչպես 14-րդ դարում  ժանտախտն էր տարածվում, այնպես էլ վերանալու է Facebook-ը։ Հենց այս հիվանդության հետ Facebook-ի պատմությունը շատ ընդհանրություններ ունի։ Այն, նույն ժանտախտի նման, տարածվեց օգտատերերի շրջանում, սակայն հետզհետե մարդիկ ավելի «ֆեյսբուքադիմացկուն» դարձան։ Իսկ 2017 թվականին օգտատերերից շատերը կհրաժարվեն դրանից։

Նշենք նաև, որ վերջերս Facebook-ի ֆինանսական տնօրենը հաստատել է, որ վերջին երեք ամսում նկատվում է օրական այդ սոցցանցից օգտվողների թվի նվազում, հատկապես ՝ պատանիների շրջանում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here