Facebook սոցիալական ցանցը կարող է առաջիկայում ունենալ վճարումների սեփական համակարգը։ Այս մասին հաղորդում է The Financial Times-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ մի քանի շաբաթների ընթացքում ընկերությունը համապատասխան իրավունք կստանա Իռլանդիայի բանկից։ Նոր նախագիծը հասանելի կլինի Եվրոպայում, այն թույլ կտա գումարներ պահել Facebook-ի համակարգում և իրականացնել վճարումներ և փոխանցումներ։
Բացի այդ, հայտնի է, որ աշխարհի խոշորագույն սոցցանցը բանակցություններ է վարել լոնդոնյան երեք սթարթափերի հետ, որոնք զբաղվում են գումարների միջազգային փոխանցումներով խելախոսների միջոցով և առցանց։