տուն Քաղաքական Միջազգային Facebook-ը թույլ է տվել գտնել 10 տարի առաջ առևանգված աղջկան

Facebook-ը թույլ է տվել գտնել 10 տարի առաջ առևանգված աղջկան

101
0

_h309_w628_m6_utrue_otrue_lfalse

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում, անհետանալուց հետո 10 տարի անց, հայտնաբերել են որպես անհետ կորած համարվող աղջկան՝  կենդանի։ Նրա ենթադրյալ առևանգողն արդեն ձերբակալվել է։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Սանտա-Անա քաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ հայտնաբերել է 25-ամյա մի կնոջ, որն առևանգվել էր 15 տարեկանում։ 41-ամյա Իսիդրո Գարսիային առաջադրվել է բռնաբարության և ազատությունից անօրինական զրկման մեջ պապելու մեղադրանք։ Ոստիկանությունում ասել են, որ Գարսիան նախ հարձակվել է առևանգվածի մոր վրա, այնուհետև թմրանյութեր ներարկել աղջկան և պահել նրան ավտոտնակում։

«Հաջորդ ամիսների ընթացքում Գարսիան աղջկան համոզել է, որ նրան այլևս չեն փնտրում, և որ նրա ընտանիքը կարտաքսվի երկրից, եթե նա փորձի կապվել նրանց հետ», — հայտնել է ոստիկանությունը։ Առևանգվածը կարողացել է ազատվել գերությունից այն բանից հետո, երբ իր կենդանության մասին հայտնել է քրոջը facebook սոցիալական ցանցով։