Իտալացի հանրահայտ մասնագետ Ֆաբիո Կապելոն Երևանում է, հաղորդում է Armfootball.com կայքը:
Կապելոն ժամանել է Հայաստան՝ ծանոթանալու «Բանանցի» ենթակառուցվածքներին և, անհրաժեշտության դեպքում, օգնելու իր խորհուրդներով: Դրա մասին հայտնեց ակումբի նորանշանակ գործադիր տնօրեն Ռոման Ասխաբաձեն «Բանանցի» մարզաբազայի ասուլիսների սրահում: Այնուհետև իր խոսքն ասաց Ֆաբիո Կապելոն:
«Հաճելիորեն զարմացած եմ «Բանանցի» ենթակառուցվածքներով: Տեղյակ եմ՝ ակումբի ղեկավարների մտադրություններին և կարծում եմ, որ այս ծրագիրը հեռանկարային է ու առաջիկայում ծառայելու է Չեմպիոնների լիգային և Եվրոպայի լիգային»,- ասել է Կապելոն: