տուն Լուրեր «Էյր Արմենիա»-ի տնօրենը ցուցմունք է տվել

«Էյր Արմենիա»-ի տնօրենը ցուցմունք է տվել

53
0

Arsen_Avetisyan-2

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ «Էյր Արմենիա» ավիաընկերության գործադիր տնօրեն Արսեն Ավետիսյանին առևանգել և ծեծի էին ենթարկել Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամները: Այս մասին Shamshyan.com-ին հաղորդել էր Ավետիսյանի կինը: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Ավետիսյանին տեղափոխել են «Թիվ 3 կլինիկական հիվանդանոց»:

Արսեն Ավետիսյանը դեռևս գտնվում է նշված հիվանդանոցում: Ինչպես հայտնում են Araratnews.am-ի աղբյուրները, «Էյր Արմենիա»-ի տնօրենը հաստատել է իրեն առևանգելու և ծեծի ենթարկելու մասին հայտարարությունը:

Ինչպես մեզ պարզ դարձավ, տուժածն այսօր ցուցմունք է տվել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցներին:

Ավետիսյանը երեկ տեղի ունեցած միջադեպի արդյունքում ստացել է քթի կոտրվածք, գլխուղեղի ցնցում, լեղապարկի և լյարդի չափերի մեծացում, ձախ ոտքի արյան զեղում: