Ֆրանսիայի մայրաքաղաքում Էյֆելյան աշտարակի շուրջը անվտանգության նկատառումներով զրահապատ ապակուց պատ կկառուցվի. հաղորդում է Euromag-ը:
Պատի բարձրությունը կհասնի 2,5 մետրի. կառուցումը կմեկնարկի այս տարվա աշնանը: Ահաբեկչական սպառնալիքներից պաշտպանվելու համար նախատեսված պատի կառուցման համար կծախսվի 20 մլն եվրո:
Նշվում է, որ 2015-ի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով Ֆրանսիայում արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև 2017-ի հուլիսի 15-ը: